ԳլխավորԼուր

Երևանի մետրոպոլիտենը փակ է

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը միառժամանակ չի գործի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Հարգելի′ ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Comment here