ԳլխավորԼուր

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը կկայանա ապրիլի 6-ին

ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից:

Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18,
Երևան: +37491-96-96-12:

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

«Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներով և էլ. փոստով.

Հեռ. + 7 (495) 624-32-43
Էլփոստ- moscow.consul@mfa.am

Դեսպանությունն աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին»,-նշված է դեսպանատան հայտարարության տեքստում:

Comment here