ԳլխավորԼուր

Նոտարական պալատը կաշխատի 24 ժամ. պատերազմ մեկնողները կարող են կտակներ և լիազորագրեր վավերացնել

ՀՀ նոտարական պալատը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ անցնում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ անհետաձգելի նոտարական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ կտակներ և լիազորագրեր վավերացնելու (կազմելու) համար անհրաժեշտ է զանգահարել ՀՀ նոտարական պալատի հետևյալ հեռախոսահամարին՝ +374 43 555-772»,– ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հեռախոսահամարը ևս հասանելի կլինի «7 օր, 24 ժամ» ռեժիմով։

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

 

Comment here