ԳլխավորԼուր

Նոտարների 50 թեկնածուներից հաջորդ փուլ են անցել 33-ը. ցանկ

Նոտարների 50 թեկնածուներից հաջորդ փուլ են անցել 33-ը

ՀՀ Արդարադատության նախարարությունն անցկացնում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգում: Այն անցկացվում  է երկու փուլով՝ գրավոր և բանավոր:

Այսօր՝ մարտի 25-ին, Արդարադատության նախարարությունը անցկացրել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին՝ թեստային առաջադրանքների փուլը։

Նախնական հայտ ներկայացրած 50  մասնակցից թեստավորման փուլին մասնակցել են 49-ը։ Հարյուր հարցից բաղկացած հարցաշարի համար թեկնածուներին տրվել է երկու ժամ։ Սահմանված ժամկետի ավարտից հետո ամփոփվել են քննության արդյունքները, ըստ որի՝ թեստավորման փուլը հաղթահարել են մասնակիցներից 33-ը։

Որակավորման ստուգման երկրորդ՝ գործնական խնդիրների լուծման փուլը տեղի կունենա մարտի 30-ին։

2022թ. նոտարի թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած դիմորդների ցանկ: