ԳլխավորԼուր

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը համալրվել է 9-ով

Բնակելի տուն Երևանի Մ․ Բաղրամյան պողոտայում

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։

Տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝

  • Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տուն (1947 թ.),
  • Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի տուն (1945-1950 թթ.)
  • Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 2/3 հասցեի «Զեյթունցիներ» հարթաքանդակների համալիր (1985-1986 թթ․),
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող հնձան (19-րդ դ․ վերջ- 20-րդ դ. սկիզբ),
  • Կոտայքի մարզի Կամարիս գյուղի մատուռ Սբ․ Սարգիս (19-րդ դ):

Հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել՝

  • Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտ (մ.թ.ա. 1-ին հազ. սկիզբ),
  • Դաշտաքար գյուղի բնակատեղի (մ.թ.ա. 3-1-ին դդ.),
  • Ուրցաձոր գյուղի գյուղատեղի (մ.թ.ա. III հազ., միջնադար),
  • Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցի (13-14-րդ դդ․)։

Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցին (13-14-րդ դդ․)Բնակելի տուն Երևանի Մ․ Բաղրամյան պողոտայում