Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել

Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ռուսական ուժային կառույցների աղբյուրը:

ՀՀ ԱԻՆ-ն էլ տեղեկացրել է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի  աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։

Comment here