Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Մի քանի տասնյակ մարդ մտել է կառավարության շենք

Ցուցարանրեը կառավարությունում

ՀՀ կառավարության շենքի առջև մարդիկ են հավաքվում` վարչապետ  Նիկոլ Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման մասին հայտարարելուց հետո, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Հանրապետության հրապարակում ավտոմեքենաներն անցնում են ազդանշաններով։ Կառավարության շենքի առջև իրավիճակը թեժանում է։

Մի քանի տասնյակ մարդ մտել է կառավարության շենք։ Ոստիկանության ծառայողները համոզում են մարդկանց դուրս գալ շենքից։ Ոստիկանության և անվտանգության աշխատակիցների ու հավաքվածների միջև պահպանվում է փոխադարձ հարգանքը։

Վարչապետը նշել էր, որ կայացրած որոշումը չափազանց ծանր է իր համար և որ որոշումը կայացրել է ռազմական դրությունը խորը վերլուծելու և իրադրությանն ամենալավը տիրապետող անձանց գնահատականի արդյունքում։

 

Comment here