ԳլխավորԼուր

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայկը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովի հետ:

Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews