ԳլխավորԼուր

Սուրբ Հովհաննես մատուռի մոտ 10 ավտոմեքենա է արգելափակվել

Հունիսի 12-ին, ժամը 15։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մեծ Պարնի գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ցեխակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, այնուհետև 22 քաղաքացու տեղափոխել Մեծ Պարնի համայնք։