ԳլխավորԼուրՇոուբիզնես

Տիմատիի նախկին ընկերուհին հավանել է նախկին սիրեցյալի ներկա ընկերուհուն

«Մուզ–TV» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի ռեփեր Տիմատին ներկայացել էր «Холостяк» հեռուստաշոուի հաղթող Կատերինա Սաֆարովայի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Այդպիսով Տիմատին առաջին անգամ հասարակությանը ներկայացավ իր նոր ընտրյալի հետ։

Մրցանակաբաշխությունից հետո զույգի գրավիչ լուսանկարները հայտնվեցին ինչպես Սաֆարովայի, այնպես էլ ռեփերի էջում` մեծաքանակ «լայքեր» և մեկնաբանություններ ստանալով։ Երկուսն էլ սև հագուստ էին ընտրել։ Հատուկ ուշադրություն գրավեց Կատերինայի` մեծ բացվածքով, մարմինը սեղմ գրկող զգեստը, որն ընդգծում էր աղջկա սպորտային կազմվածքը։

Հետաքրքիր է, որ Տիմատիի գրառմանը առաջիններից մեկն արձագանքել էր նրա նախկին ընկերուհին` մոդել և Ռուսաստանի վիցե–միսս Ալյոնա Շիշկովան։ Մեկնաբանություններում նա երեք հատ կրակի պատկեր է թողել։ Դատելով ամեն ինչից, գեղեցիկ և ուրախ Կատերինան նրան դուր է եկել, և կարելի է ասել՝ նա հավանության է արժանացրել նախկին սիրեցյալի ընտրյալին։

Դեռ հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանի մեկնարկից առաջ Ալյոնա Շիշկովան Instagram–ի իր սթորիում խոստովանեց, որ հետևելու է Տիմատիի մասնակցությամբ ութերորդ եթերաշրջանին։ Թեպետ նա հետևել է նաև նախորդ եթերաշրջաններին` ծրագիրը շատ ռոմանտիկ անվանելով։ Հատկանշական է, որ ութերորդ եթերաշրջանի ընթացքում Շիշկովան երկրպագում էր բարձրահասակ և շիկահեր Կրիստինա Կուստովային, որին հեռուստադիտողը հաճախ համեմատում էր Ալյոնայի հետ։

Ինչ վերաբերում է ռեփերին և «Холостяк»–ի հաղթողին, ապա նրանք հավանաբար թունդ սիրահարված են միմյանց։ Ի դեպ, Կատյայի նկատմամբ իր զգացմունքների մասին նա արդեն հրապարակային խոստովանել է։

Երբ արարողության ժամանակ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ուղիղ հարցրել է երաժիշտին, թե արդյոք սիրահարված է Կատերինային, նա պատասխանել է. «Իհարկե»։

Երկրպագուներից շատերը կարծում են, որ Սաֆարովան միակն է, ում հետ ռեփերը լավ է դիտվում. «Արևոտ աղջկա կողքին ինքդ էլ փայլում ես», «Ինչ գեղեցիկ է նա… կենսախինդ, թեթև, հասարակ»։

Ինչպես խոստովանել է Տիմատին՝ Կատյայի անկեղծության մեջ համոզված լինելն է իրեն ստիպել ընտրել հենց նրան։

Comment here