ԳլխավորԼուր

Տեառնընդառաջի նվիրված միջոցառում ԵՊԲՀ-ում

Տեառնընդառաջին (Տրնդեզին) նվիրված միջոցառում ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի նախաձեռնությամբ բժշկական մայր բուհի բակում կազմակերպվել էր Տեառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցել են բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները:

Միջոցառման ամենասպասված պահը խարույկն էր։ Համալսարանականները ցատկեցին կրակի վրայով՝ մաղթելով միմյանց սեր, ջերմություն և բարօրություն։

Ուսանողները Տեառնընդառաջի մասնակիցների համար պատրաստել էին խորհրդանշական հյուրասիրություն:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews