ԳլխավորԼուր

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: