ԳլխավորԼուր

Ղրղզստանի ու Տաջիկստանի միջեւ փոխհրաձգությունը վերսկսվել է

Ղրղզստանի Լեյլեկի շրջանում, որը սահմանակից է Տաջիկստանին, արդեն մեկ ժամ է՝ կրկին փոխհրաձգություն է սկսվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջեւ վիճաբանությունը ապրիլի 29-ին վերաճել է սահմանապահների միջեւ մոտ 6 ժամ տեւած զինված հակամարտության։ Տուժել է ավելի քան 150 մարդ, սպանվել է 20-ը։

Ղրղզստանի Բատկենի մարզում տասնյակ տներ և բենզալցակայաններ են այրվել, հակամարտության գոտուց տարհանվել է Ղրղզստանի մոտ 13,5 հազար բնակիչ։

Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել կրակի դադարեցման մասին։

Comment here