«Թույլ օղակ» հաղորդաշարը չի փակվել, Aysor.am-ին հայտնել են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից:
Հաղորդաշարը տեղափոխել է գարնանային եթերաշրջան ու կցուցադրվի 2025 թվականին:
Ըստ տարածված լուրերի` հաղորդաշարը փակվել է, դերասան Բաբկեն Չոբանյանն էլ, ով վարում էր հեռուստանախագիծը, աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցի իր էջում քննադատել է ՀՀ վարչապետին:
Հեռուստաընկերությունից հայտնել են, որ ամիսներ առաջ եթերաշրջանի պլանավորման ընթացքում որոշվել է «Թույլ օղակ» հաղորդաշարը տեղափոխել գարնանային եթերաշրջան. հեռուստանախագիծը կցուցադրվի 2025 թվականին:
Հարցման պատասխանում, սակայն, հերքում կամ հաստատում չկա` ի վերջո, ազատվե՞լ է աշխատանքից Չոբանյանը կամ արդյո՞ք 2025 թվականին հենց նա է վարելու հաղորդաշարը:
Բաբկեն Չոբանյանն էլ հայտնել է` հաղորդումը եթերում կլինի մարտին: