2021թ. հունիսի 16-ին` ժամը 00:45-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող բնակավայրի բնակիչն իր կողմից վարվող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով LT-16 միջպետական ավտոճանապարհով երթևեկելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն», տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։