ԳլխավորԼուր

Ընձառյուծի միջազգային օրն է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանում ընձառյուծների թիվը հասնում է մինչև 10 առանձնյակի, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` Ընձառյուծի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակելով «Արևիք» ազգային պարկում արված ընձառյուծների մասին տեսանյութը։

Ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով:

Ընձառյուծի մարմնի երկարությունը 180-200 սմ է, իսկ պոչինը` 80-100 սմ: Հասուն արուի կշիռը երբեմն կարող է հասնել 90 կգ: Ունեն կարճ և կլորավուն ականջներ։ Ոտքերը կարճ են և ամուր, թաթերը լայն են ու սուր ճանկերով, որոնց շնորհիվ էլ լավ մագլցում են ծառերը։ Ունեն սուր տեսողություն, լավ լսողություն, սակայն հոտառությունը համեմատաբար թույլ զարգացած է։

Հավելենք, որ ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հին քանդակներում և նկարներում: