ԳլխավորԼուր

Հայաստանում ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարի 7-ից, զորացրումը՝ հունվարի 8-ից

Ձմեռային զորակոչ, 2025 թ. հունվարի 7-8

ՀՀ զինված ուժերի համալրման ժամետ է սահմանվել 2026 թ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:

Որոշմամբ կարգավորվում է նաև կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական և արական սեռի քաղաքացիների զորակոչը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews