ԳլխավորԼուրԿրթություն

Մեկնարկում է «Ինժեներական դպրոց» անվճար կրթական ծրագրի հերթական փուլը

Ինժեներական քաղաք

Մեկնարկում է «Ինժեներական դպրոց» անվճար կրթական ծրագրի հերթական փուլը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Դասընթացներն իրականացվելու են հետևյալ չորս ուղղություններով՝

  • Ավիամոդելավորում
  • Ռադիոէլեկտրոնիկա
  • Ռոբոտաշինություն
  • Մեխատրոնիկա

Դասընթացները կմեկնարկեն մարտի 22-ից։

6-ամսյա դասընթացները կանցկացվեն շաբաթական 2 անգամ (աշխատանքային օրերին՝ ժամը 16:30-ից` 1,5 ժամ տևողությամբ)։

Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (hասցե՝ ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 14-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը։

Մասնակիցների ընտրությունը կկատարվի տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219727 հեռախոսահամարով:

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) և Ինժեներական ասոցիացիայի կողմից: