ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

2020-21 ուստարում ուսուցումը քոլեջներում կլինի եւ անվճար, եւ վճարովի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի քոլեջներում 2020-2021 ուսումնական տարում ուսուցումը կլինի ե′ւ անվճար, ե′ւ վճարովի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պետք է հասցնենք իրականացնել այդ օրենսդրական նախաձեռնությունը, նախատեսում ենք նաեւ հասցնել բաշխել տեղերը։ Երկրում հայտարարված արտակարգ պայմաններում պետք է կարողանանք դա անել»,- նշեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որն աշակերտներին հնարավորություն է տալիս նաեւ վճարովի հիմունքներով սովորել նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ քոլեջներում եւ ուսումնարաններում 2019-2020 ուսումնական տարում ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն եւ քննություններ չեն լինելու։

Comment here