Հուլիսի 29-ին, ժամը 17։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ Ողջի գետի ափին կանգնած աղջիկը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով գետը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները կանխել են Դիանա Մ․-ի (ծնված 1997 թ.) ինքնասպանության փորձը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։