Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։
«Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր:
Այգու եզրով անցող խողովակներն ինժեներական փոփոխությունների են ենթարկվել և ջուրը հասցվել է այգու տարբեր հատվածներ: Անլուծելի թվացող խնդիրը կարգավորվեց ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում:
Այժմ ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի:
Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով»,-նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։