Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած գազի պայթյունի հետեւանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ. ընդհանուր 3 տուժած կա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելքս Ցոլակյանը։
Նա նշեց, որ մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ շենքի մյուս հատվածն էլ փլուզվի, նախարարն ասաց. «Սեյսմիկ ծառայությունից եկան ու ասացին, որ այս պահին փլուզման վտանգ չկա»։
Նախնական տվյալներով՝ պայթյունը երկրորդ հարկում է տեղի ունեցել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։