ԳլխավորԼուր

Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին

Ձերբակալված ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները քիչ առաջ ազատ արձակվեցին:

Ուզում ենք շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել մեզ, նշեցին Մալաքյան եղբայրները Երևան քաղաքի ՁՊՎ-ից ազատ արձակվելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունների քննարկումը հետաձգվեց մինչև վաղը:

Հիշեցնենք, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ եղբայրների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում միջադեպ էր գրանցվել:

Comment here