ԳլխավորՇոուբիզնես

Արամ Mp3 և 3.33 խումբ. «Քոչարի»

Արամ mp3

Արամ Mp3-ն և 3.33 խումբը հանդես են եկել համատեղ աշխատանքով: Համագործակցության արդյունքում ծնվել է «Քոչարի» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակն Արամ Mp3-ն է, բառերը գրել են Ավետ Բարսեղյանն ու Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

Արամ Mp3-ն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմին՝ ի դեմս առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանին:

Comment here