Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լուսանկարներ է հրապարակել հրթիռակոծված Ստեփանակերտից։
Կից գրառման մեջ նշված է, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:
Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձինք:
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:
Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։