ԳլխավորԼուր

Հայաստանի գրողների միության 2020-ի մրցանակակիրները

Հայաստանի գրողների միությունից տեղեկացնում են, որ ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակաբաշխության (2020) մրցանակները տրվել են՝

Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ)՝ Դավիթ Մկր Սարգսյանին՝ «Առաջնորդը. Ալֆան և օմեգան» գրքի համար,

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)՝ Հենիկ Էդոյանին «Էլեգիկ մտորումներ» գրքի համար,

Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա)՝ Ռուզան Ասատրյանին՝ «Տիգրան Մեծ։ Արծիվների տիրակալը» գրքի համար,

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)՝ Սուրեն Աբրահամյանին՝ «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի համար,

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ (գրական վաստակի համար)՝ Իրմա Սաֆրազբեկյանին՝ «Օլգա Թումանյան» գրքի համար (Ներկայացրել է Լոռվա հայրենակցական միությունը),

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ (թարգմանական գրականություն)՝ Աշոտ Ալեքսանյանին՝ Հ. Հեսսեի «Ներսը և դուրսը» գրքի համար,

ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան գրական մրցանակ՝ Խաչիկ Մանուկյանին։

Comment here