Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +12-ից +14, վաղը ցերեկը՝ +29-ից +31, երեկոյան՝ +26-ից +28 աստիճան։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։