ԳլխավորԽճանկար

Բեզոսը կրկին ամենահարուստն է

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, ըստ Forbes-ի վարկածի, կրկին գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Գործարարը 115,5 միլիարդ դոլար ցուցանիշով առաջ է անցել Louis Vuitton Moеt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոյից, որի կարողությունն այժմ գնահատվում է 112,9 միլիարդ դոլար: Վարկանիշային երրորդ հորիզոնականը զբաղեցնում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն ունի 110,4 միլիարդ դոլար:

Մի քանի օր առաջ Առնոն Forbes-ի ցուցակում Բեզոսին դուրս էր մղել առաջատարի դիրքից, երբ նրան պատկանող ընկերության բաժնետոմսերը թանկացել էին 0,7 տոկոսով ու 1,9 միլիարդ դոլար եկամուտ բերել։

Comment here