ԳլխավորԼուրԿրթություն

Միջբուհական գիտաժողով՝ ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտման թեմայով

Հյուսիսային համալսարանի ռեկտորատի և բուհի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվարի 25-26-ին կանցկացվի միջբուհական գիտաժողով՝ «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» խորագրով:

Գիտաժողովի բացումը և լիագումար նիստը տեղի կունենան ս.թ. փետրվարի 25-ին, համալսարանի մեծ դահլիճում: Մասնագիտական սեկցիաների նիստերը կանցկացվեն փետրվարի 26-ին՝ համապատասխան լսարաններում:

Գիտաժողովում կգործեն հետևյալ սեկցիաները՝ ըստ մասնագիտությունների.

1. Տնտեսագիտություն, կառավարում և ինֆորմատիկա
2. Իրավագիտություն և հասարակական գիտություններ
3. Մանկավարժություն և հոգեբանություն
4. Բանասիրություն և լրագրություն

Գիտաժողովին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել բուհերի ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսանողներ:

Մասնակցության լրացման հայտերը տեղադրված են www.northern.am կայքում:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել ոչ ուշ, քան մինչև ս.թ. փետրվարի 18-ը՝ Հյուսիսային համալսարանի էլեկտրոնային հասցեով՝ info@northern.am

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Հեռ. (+37410) 554052, 578488, 559776, էլ.հասցե՝ info@northern.am

Comment here