ԳլխավորԼուր

Մահացել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը

Գրիգորի Հայրապետով

Երևանում 54 տարեկան հասակում այսօր մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ Հայրապետովը մահացել է «Երազ» թաղամասի իր բնակարանում։

Գրիգորի Հայրապետովը 1991թ–ից մինչև 2018թ-ը եղել է պետության ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։

Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։