Արցախի Հանրապետությունում շարունակվում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ռուսաց լեզվի առարկայական օլիմպիադան։
Օլիմպիադայի մասնակիցներին հաջողություն մաղթելու էին եկել ռուսական խաղաղապահ զորակազմից ներկայացուցիչներ։
Շրջանային փուլի արդյունքների հիման վրա ռուսաց լեզվի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է 54 աշակերտ։