«Սովորել Աննա Ֆրանկի հետ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայկական գրադարանային ասոցիացիան, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, կազմակերպում են «Նամակ Աննա Ֆրանկին» խորագրով շարադրությունների մրցույթ։
«Սովորել Աննա Ֆրանկի հետ» ծրագիրը իրականացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Նամակ-շարադրությունը պետք է արտացոլի հեղինակի վերաբերմունքը Աննա Ֆրանկին և նրա պատմությանը։
Մրցույթի պայմանները
* Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան ՀՀ քաղաքացիները:
* Շարադրությունը պետք է գրված լինի հայերեն լեզվով։
* Շարադրության ծավալը չպետք է գերազանցի 800 բառը:
* Շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 30-ը (ներառյալ):
* Շարադրությունները պետք է ուղարկել annefrank@csi.am հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով «Նամակ Աննա Ֆրանկին»։
* Շարադրության հետ նամակում մասնակիցները պետք է նշեն անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը (քաղաք/համայնք) և հեռախոսահամարը:
* Մրցույթի արդյունքներով 12 լավագույն հեղինակների համար Երևանում կկազմակերպվի Աննը Ֆրանկին նվիրված հատուկ միջոցառումների ծրագիր (ապրիլի 16-17)։
* Ապրիլի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայանալիք ծրագրի ամփոփիչ միջոցառման մասը կլինի նաև լավագույն հեղինակների պարգևատրման արարողությունը։
* Հինգ լավագույն հեղինակները կստանան խորհրդանշական պարգևներ և կհրավիրվեն մասնակցելու այս տարի Երևանում կայանալիք Գլոբալ IV ֆորումի աշխատանքներին:
Լուսանկարում՝ Աննա Ֆրանկի տուն-թանգարանն Ամստերդամում
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։