ԳլխավորԼուր

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում

Քարագլուխ

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:

Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Հավելենք, որ զորքերը հետ քաշելու կոչ են արել Ռուսաստանը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ու Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձում են առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։