ՌԴ Նիժնի Նովգորոդի Կ. Մինինի անվան պետական մանկավարժական համալսարանը բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հրավիրում է ուսանելու հետևյալ ֆակուլտետներում`
• հումանիտար գիտություններ,
• հոգեբանություն և մանկավարժություն,
• բնագիտական, մաթեմատիկական և համակարգչային գիտություններ,
• դիզայն, արվեստ և մեդիատեխնոլոգիաներ,
• ֆիզիկական կուլտուրա և սպորտ,
• կառավարում և սոցիալ-տեխնիկական սերվիս:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և բուհի կայքից՝ https://mininuniver.ru/: