ԳլխավորԼուր

Հրդեհ Երևանում՝ վերելակի հորանում. կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով կան տուժածներ, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ․ դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։

Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։

***

Ժամը 13։15-ի դրությամբ տարհանվել է 62 քաղաքացի։

***

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։