ԳլխավորԼուր

Հրդեհ Երեւանում․ տուժածների մեջ երեխաներ կան

Հրշեջ մեքենա

Նոյեմբերի 29-ին, ժամը 06։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/3 շենքի բնակարաններից մեկում, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։48-ին, մարվել՝ 06։53-ին։ Հյուրասենյակը ջերմահարվել է, մեկ բազմոց՝ այրվել։

Բնակիչներ Լուսինե Մ․-ն՝ ոտքի այրվածքով (ծնված 1997 թ․) և Տիգրան Բ․-ն՝ ձեռքի այրվածքով (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, իսկ Ռաֆայել Բ․-ն (8 ամսական) և Գայանե Բ․-ն (մոտ 3 տարեկան) հոսպիտալացվել են «Արաբկիր» ԲԿ։

Գայանե Ղ․-ին (ծնված 1972 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Comment here