Այսօր առավոտյան Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) վարչական անձնակազմին ռումբի առկայության մասին էլեկտրոնային նամակով ուղարկված ահազանգին ի պատասխան կատարվել է շենքից տարհանում, նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։
Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համապատասխան ստուգումներ իրականացնելուց հետո պարզվել է, որ ահազանգը կեղծ էր։
ՀՀ պատկան մարմինները ՀՖՀՀ-ին թույլատրել են վերադառնալ բնականոն աշխատանքին, դասերը նորմալ ձևով վերսկսվել են։