ԳլխավորԼուր

ՏՏ բնագավառի կրթական մրցանակներ՝ ուսանողներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Սինոփսիս Արմենիայի» գիտաարտադրական համալիրում կազմակերպված արարողության ժամանակ հանձնել է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակները, հայտնում են կառավարության աշխատակազմից:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևների ամենամյա (այս տարի՝ 18-րդ անգամ ) մրցանակաբաշխության շրջանակներում այս տարի Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 29 ուսանող արժանացել են պարգևների։

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էր նաև «Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական տնօրեն Սասին Ղազին։

Ամեն անվանակարգի համար համալսարանները ներկայացնում են 10-ական ուսանողներ: Այս տարի հարցազրույցներին մասնակցել են 6 բուհերի 116 ուսանողներ: Մրցանակի արժանացան 29-ը, գլխավոր մրցանակ 2022-ին չշնորհվեց: Հանձնվեցին «Լավագույն բակալավր», «Լավագույն մագիստրանտ» և «Լավագույն ասպիրանտ» անվանակարգերում 1-ին և 2-րդ կարգի մրցանակներ:

«Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 500 և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր:

«Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 750 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր,

«Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 1000 և 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր: