ԳլխավորԼուր

ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է աշխարհում. Worldometers.info

ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային վարակով (COVID-19) հիվանդների զգալի աճ է գրանցվել:  Worldometers.info-ի տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 612: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ է անցել Չինաստանից, որտեղ վարակվածների թիվն այս պահին 81 հազար 340 է (մահվան դեպքերը՝ 3292, ապաքինման դեպքերը՝ 74588):

Վարակվածների թվով երրորդ տեղում Իտալիան է (80589 վարակված, 8215 մահ, 10361 բուժված)։

ԱՄՆ-ում մահացել է 1301, ապաքինվել է 1868 մարդ:

Comment here