Հայաստանի Հանրապետության չորս մարզում գործում է ներմարզային, իսկ վեց մարզում՝ նաև ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտը։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Ներկա դրությամբ Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում գործում է ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտը, իսկ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում գործում է նաև ներհամայնքային տրանսպորտը։ Մնացած մարզերում չի գործում ո′չ ներմարզային, ո′չ ներհամայնքային տրանսպորտը»,- նշել է Սիմոնյանը հավելելով, որ այսօր ՀՀ-ում արտակարգ դրության պարետի որոշմամբ նախատեսվում է իրականացնել որոշակի փոփոխություններ միջմարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնողների համար։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։