ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ կորոնավիրուսի հիվանդության տարածմամբ պայմանավորված, կառավարությունը կքննարկի կոմունալ վճարները չեղարկելու հարցը։
Այս մասին Գրիգորյանն ասել է ապրիլի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում։
«Ես չեմ բացառում, որ մենք այդ հարցին կանդրադառնանք և այդ հարցը կքննարկենք։ Բայց, որպեսզի մենք գործողությունների մեջ ճշգրիտ լինենք, կարծում ենք, որ ճիշտ կլինի հարցին մոտենալ ոչ թե նպատակը գնահատելով կամ նպատակից, այլ շահառու խմբից և շահառու խմբի կարիքից»,- ասել է Մ. Գրիգորյանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։