Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը11 հնարավորից վաստակելով 9 միավոր` նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։
Հայ գրոսմայստերը չեմպիոնի կոչումը նվաճած սերբ Ալեքսեյ Սարանայից հետ է մնացել կես միավորով։
Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա կայծակնային խաղի Եվրոպայի անհատական առաջնությունը (13 տուր)։



