ԳլխավորԿրթություն

1-ին դասարանցիների ընդունելությունը նախատեսված է հունիսի առաջին տասնօրյակում

Անցած տարի Երեւանում 1-ին դասարանցիների ընդունելությունը էլեկտրոնային տարբերակով կատարվեց, այս տարի էլեկտրոնային կիրականացվի ամբողջ հանրապետության 1-ին դասարանցիների համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե դպրոց ընդունվելու համար 1-ին դասարանցիներին երբ պետք է գրանցել։

«Մենք համապատասխան փոփոխություններ ենք իրականացրել նախեւառաջ հանրակրթության մասին օրենքում, որի փոփոխություններն ուժի մեջ մտան ապրիլի 2-ին։ Դրանով սահմանել ենք առաջնահերթյունները, որ նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողները կամ այդ դպրոցում աշխատողների երեխաներն ունենան ուումնական հաստատությունում ընդգրկման որոշակի առաջնահերթություն։ Գործընթացի կազմակերպումը նախատեսել ենք հունիսի առաջին տասնօրյակում՝ նաեւ հաշվի առնելով անցյալ տարի որոշակի տվյալների ճշգրտման հետ կապված խնդիրները»,– ասաց նա։

 

Comment here