Հայաստանում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար նախատեսված տուգանքը կրկնապատկվել է, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ` օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք 25․000 դրամի կփոխարեն կտուգանվեն 50․000 դրամով։ Ավելին, նույն խախտումը 1 տարվա ընթացքում կրկին կատարելը քրեական պատասխանատվության կհանգեցնի։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1–ից էլ վարորդական վկայականի պլաստիկ քարտն իրենց մոտ չունեցող վարորդները չեն տուգանվի։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


