Սարգիս Ստեփանյանը կրկին նվաճել է պարաբազկամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը, գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
«Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը»,– գրել է նա։
Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում։
Աշխարհի առաջնությանը մասնակցում են 58 երկրի ներկայացուցիչներ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


