Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Տղամարդկանց մրցաշարում Արամը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:
Կանանց մրցաշարում Մարիամը նույնպես վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը»,–հայտնում է ֆեդերացիան։
«Kazakhstan Chess Cup 2025»-ը մեկնարկել էր դեկտեմբերի 2-ին։





