ԳլխավորԼուր

Viva-ի, Team-ի և Ucom-ի վճարումները կրկին կընդունվեն նախկին վճարահաշվարկային համակարգերով

Team Telecom Armenia

Viva Armenia, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների դիմաց վճարումները կրկին հնարավոր կլինի կատարել նախկին վճարահաշվարկային համակարգերով։, հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից (ՄՍՇՊՀ)։

Խոսքը վերաբերում է «Tel-Cell», «EasyPay», «Idram» և «Fast Shift» ընկերություններին, որոնց միջոցով սպառողները կարող են վճարումներ իրականացնել ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներով, մասնաճյուղերում, ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակների ու հավելվածների միջոցով։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, մինչև հարուցված վարույթի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, կիրառել է միջանկյալ միջոց։

Հունվարին հեռահաղորդակցության երեք ընկերությունները հայտարարել էին, որ փետրվարից դադարեցնելու են համագործակցությունը նշված վճարահաշվարկային կազմակերպությունների հետ՝ մատնանշելով ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունները։

Վճարահաշվարկային ընկերություններն իրենց հերթին դիմել էին ՄՍՇՊՀ՝ պնդելով, որ միակողմանի որոշումները կարող են խախտել արդար մրցակցության սկզբունքները։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews