ԳլխավորԼուր

Գազի և էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում ստացող շահառուների շրջանակն ընդլայնվել է

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր որոշմամբ ընդլայնել է այն շահառուների շրջանակը, որոնց փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն։ Կառավարությունը հեռավար քվեարկել և հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը։

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝

  • Բնական գազի սպառման գծով 10 001-30 000 դրամ
  • Էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5001-10 000 դրամ։

Աջակցությունը տրամադրվում է 30 տոկոսի չափով։

Պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեւակերպվում որպես կանխավճար։

Ավելի վաղ կառավարությունն ընդունել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։

Comment here