Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները, որոնք ուսումնասիրում են ճապոներենը որպես երկրորդ օտար լեզու, մարտի 3-ին կազմակերպել են բաց դաս՝ նվիրված ճապոնական «Հինամացուրի» տոնին։
«Հինամացուրին» Ճապոնիայում նշվում է ամեն տարի մարտի 3-ին և նվիրված է աղջիկ երեխաների երջանկությանն ու առողջությանը։ Տոնի յուրահատուկ տարրերն են ձեռագործ տիկնիկները, որոնք խորհրդանշում են կայսերական արքունիքը։
ԲՊՀ ուսանողները հայերեն և ճապոներեն ներկայացրին տոնի պատմությունն ու ավանդույթները, ինչպես նաև իրենց պատրաստած թղթե «հինա» տիկնիկները:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





