ԳլխավորԼուր

Դպրոցների ենթակայության հարցն են քննարկել ԿԳՄՍ ու ՏԿԵ նախարարներն ու մարզպետները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել, քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։

Նշենք, որ ՀՀ պետական հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարումը նախատեսվում է վերապահել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին։

Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews